Ամերիկացի արվեստագետը «ծովային որմնանկարներ» է անում սերֆինգի տախտակի վրա կանգնած. լուսանկարներ
Ծննդով Հավայիից Շոն Յորոն, որը հայտնի է Հուլա կեղծանունով, սթրիթ - արտի հետաքրքրական ու շատ արտասովոր շարք է ստեղծել:
Bored Panda-ն պարզաբանում է, որ այս գեղանկարիչը մերձափնյա որնանկարներ է ստեղծում` իր սերֆինգի տախտակի վրա հավասրակշություն պահելով: Ընդ որում` նա ո'չ միայն իրեն է պահում անհրաժեշտ մակարդակի վրա` նկարը ստանալու համար, այլև՝ իր տեխնիկական պարագաները:
Նա պատկերում է հիմնականում կիսով չափ ջրի մեջ կամ ջրից դուրս եկող կանանց: Նախքան այս աշխատանքներն անելն ու դրանք իր Instagram - ում հրապարակելը` Հուլան կտավների կամ սերֆինգի տախտակների վրա կանանց էր պատկերում:





















