«Տատու» խմբի նախկին մենակատարուհին որդի է ունեցել

14:07 • 23.05.15

Ռուսական «Տատու» հայտնի խմբի նախկին մենակատարուհի Լենա Կատինան Instagram-ի իր էջում հայտնել է, որ որդի է ունեցել, գրում է gazeta.ru-ն։

 

«Ընկերնե՛ր, ուզում եմ երջանկությունս կիսել ձեզ հետ։ Այսօր լույս աշխարհ է եկել փոքրիկ մի մարդուկ՝ իմ ու Սաշոյի որդին՝ Ալեքսանդրը»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Լենա Կատինան և Յուլյա Վոլկովան 1999-2009 թվականներին եղել են «Տատու» երաժշտական խմբի մենակատարները։

 

Խմբի լուծարումից հետո, Լենան սկսել է սեփական Lena Katina նախագիծը։

 

Այժմ երգչուհին իր ամուսնու՝ ռոք երաժիշտ Սաշո Կուզմանովիչի հետ բնակվում է Լոս Անջելեսում։ 

 

«Տատու» խմբի նախկին մենակատարուհին որդի է ունեցել