Ոչ ոք չհասկացավ դա բեմադրվա՞ծ, թե՞ իրական համբույր էր. Արփի Գաբրիելյան. Life.panorama.am (տեսանյութ)

11:03 • 24.05.15

«Սկոտչ & Whiskey» գեղարվեստական ֆիլմի փակ պրեմիերայից հետո դերասանուհի Արփի Գաբրիելյանը, ով այս ֆիլմի հերոսներից է, Life.panorama.am-ի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով և պատմել արձագանքների մասին:

 

Դերասանուհին նշել է, որ «Սկոտչ & Whiskey»–ն այն ֆիլմը չէ, որ մարդիկ կգնան ու միայն կծիծաղեն, այն շատ ճաշակով, գրագետ և ամեն ինչը չափի մեջ արված գործ է:

 

«Ուզում եմ շեշտել, որ այն միայն կատակերգություն չէ, սա դրամա է, որը շոշափում է ընտանեկան և սոցիալական խնդիրներ, հույս ունեմ որ այն կօգնի շատ ընտանիքների, որպեսզի նրանք չկորցնեն ամենաթանկը, որ ունեն, բաժանվել ցանկացող զույգերին այն կհորդորի, որ ևս մեկ անգամ վերանայեն իրենց հարաբերությունները և հասկանան, որ խնդիրների արդյունքում սերը չի մեռնում և պետք է այն վերստին արթնացնես քո մեջ»,– ասել է նա:


«Սկոտչ & Whiskey»-ի ֆիլմի՝ մինչ էկրաններ բարձրանալը արդեն շատերը սկսեցին քննարկել ֆիլմում Արփի Գաբրիելյանի և Սոս Ջանիբեկյանի համբույրի տեսարանը, այս առումով Արփին նշեց. «Եթե անկեղծ ասեմ, մենք իսկզբանե ռեժիսորի հետ որոշեցինք, որ չենք քննարկելու և խոսելու այդ թեմայով: Երեկ ոչ մեկը չհասկացավ դա բեմադրված, թե իրական համբույր էր, իսկ դա խոսում է պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, շատ ճիշտ ստացված տեսարան է»:

 

 

Ոչ ոք չհասկացավ դա բեմադրվա՞ծ, թե՞ իրական համբույր էր. Արփի Գաբրիելյան. Life.panorama.am (տեսանյութ)