Վավերագրական ֆիլմեր, որոնք կհեղափոխեն ձեր աշխարհայացքը (տեսանյութեր)
Վավերագրական ֆիլմերում ձանձրալի խոսակցություններ և մտորումներ չկան։ Դրանցում միայն փաստեր են, որոնք թողնված են հանդիսատեսի դատողությանը։
Հետևյալ ֆիլմերը դիտելուց հետո, շատերը կկարողանան այլ հայացքով նայել աշխարհին՝ ավելին իմանալով դրա մասին։
Fishki.net կայքի ներկայացրած վավերագրական ֆիլմերն արժանացել են քննադատության, սակայն ստացել են նաև հանդիսատեսի գովասանքը։
Դեսպանը (2012)
Ֆիլմի ռեժիսորը դանիացի լրագրող, հեռուստահաղորդավար և գրող Բրյուգեր Մադսն է, ով այցելել է Կենտրոնական Աֆրիկա և նկարահանումներ կատարել իր հետ կատարվածի մասին։ Նա իր բարձրաստիճան ծանոթների օգնությամբ դարձել էր Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում Շվեյացրիայի դեսպանը։ Ֆիլմը պատմում է փողերի լվացման, ընդհատակյա ադամանդահանքերի և սպիտակամորթ եվրոպացիների կողմից երկրի ռեսուրսների շահագործման մասին։
Բարակա (1992)
Ռոն Ֆրիկեյի «Բարակա» ֆիլմի վերնագիրը սուֆիզմում նշանակում է «կյանքի շնչառություն», արաբերենում` «օրհնություն»։ Ֆիլմը նկարահանվել է 14 ամսվա ընթացքում՝ աշխարհի 24 երկրներում։ Այն ներկայացնում է Երկիր մոլորակի ամենատարբեր անկյուններում ապրող ներկայիս ժողովուրդների կյանքը։ Ֆիլմը պատմում է արդյունաբերական դարաշրջանի վնասների, նախկին քաղաքակրթություններից առ այսօր մարդկության զարգացման մասին։ Հետաքրքրական է, որ վավերագրական ֆիլմում ոչ մի բառ չի խոսվում, ողջ իմաստն ու գաղափարները ռեժիսորը փոխանցում է հանդիսատեսին պատկերների միջոցով։
Դեպի Հավերժություն (2010)
Աշխարհում ամեն օր ատոմակայաններն արտադրում են հսկա քանակությամբ ռադիոակտիվ թափոններ, որոնք տեղավորում են ժամանակավոր պահեստներում, որոնք էլ խոցելի են դառնում բնական աղետների ժամանակ։ Ֆիլմը պատմում է ռադիոակտիվ թափոնների համար տարիներ առաջ կառուցված աշխարհում առաջին մշտական պահուստի մասին։ Այդ պահեստարաններում թափոնները կարող են պահվել 100 000 տարի,իսկ երբ այն ամբողջովին լցվի, պետք է զմրսեն այնպես, որ 100 դար մնա անձեռնամխելի։
Ծաղիկների կղզին (1989)
Ֆիլմը քննադատում է դասակարգային անարդարությունը։ Որպես գլխավոր հերոս՝ խորհրդանիշ է ընտրված լոլիկը,որը ճանապարհորդում է պլանտացիաներից մինչև սուպերմարկետներ՝ ընդհուպ մեծահարուստների սեղան։ Այնուհետև համարվելով ոչ պիտանի, նետվում է աղբանոց, որտեղ էլ դառնում է բրազիլացի աղքատ երեխաների օրվա սնունդը։
Երկրաբնակները (2005)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տեսանյութում կան կենդանիների նկատմամբ բռնության և դաժանության տեսարաններ։
Ֆիլմը պատմում է կենդանիների նկատմամբ մարդկանց դաժանությունների մասին։ Այն ցույց է տալիս, որ կենդանիների նկատմամբ կիրառվող բռնություններն արդարացվում եմ նրանով, որ կենդանիները ցածր են մարդուց, հետևաբար շարունակվում է ստրկացման վիճակը։ Կենդանիներին սննդի համար բուծելը վերածվել է դաժանության։ Ֆիլմի ռեժիսորը հարց է բարձրացնում, թե ինչու է մարդը որոշում ում օգտագործի իր սննդի մեջ, իսկ ում ստրկացնի, պահելով որպես ընտանի կենդանի տանը։ Ֆիլմը քննադատության է արժանացել դաժան և առանց ցենզուրայի կադրերի համար։










