Ռամզան Կադիրովը նկարահանվել է հոլիվուդյան ռեժիսորի ֆիլմում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գլխավոր դեր է մարմնավորել «Ով չի հասկացել, կհասկանա» ֆիլմում, որը նկարահանել է հոլիվուդյան ռեժիսորը: Ինչպես տեղեկացնում է snob.ru-ն`չեչեն առաջնորդը կինոնկարից հատվածներ է տեղադրել Instagram-ում:
Կարճ տեսանյութում պատկերվում է` ինչպես է Կադիրովը վազում` հրացանը ձեռքին, և օդ կրակում:
«Դա սուր սյուժե ունեցող ֆիլմ է, որում երկարատև բանակցություններից հետո համաձայնեցի մարմնավորել գլխավոր հերոսին», - պատմել է Կադիրովը: Նրա խոսքով` ֆիլմում նկարահանվել են «առաջին մեծության համաշխարհային աստղեր, իսկ ռեժիսորը «հայտնի հոլիվուդյան ֆիլմերի հեղինակ է»:
Դեռևս ռեժիսորը մի քանի տեսարան է նկարահանել ֆիլմից: Դեռ հայտնի չէ, թե երբ հանդիսատեսը կտեսնի ֆիլմը, սակայն Կդիրովի խոսքով` ֆիլմը շուտով կհայտնվի կինոթատրոնների էկրաններին:










