Ալլա Պուգաչովան համերգ կտա Վրաստանում. ԶԼՄ-ներ
ՌԴ հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան 1998-ից ի վեր առաջին անգամ համերգ կունենա Վրաստանում, հայտնել է Վրաստանի Մշակույթի պալատի նախագահ Դավիդ Օկիտաշվիլին, փոխանցում է apsny.ge-ն։
«Ալլա Պուգաչովան մտադիր է ամուսնու հետ Վրաստան ժամանել հոկտեմբերին և այստեղ բարեգործական համերգ տալ»,- ասել է Օկիտաշվիլին։
Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ են տարվում Պուգաչովայի՝ Թբիլիսի այցի կազմակերպման շուրջ։
Պրիմադոննայի վերջին համերգը Թբիլիսիի Սպորտի պալատում կայացել է 1998թ. նոյեմբերին։ Այդ ժամանակ համերգին ներկա է եղել մոտ 9.000 մարդ։ Երգչուհու ամենաառաջին ելույթը Վրաստանում եղել է 1979-ին։










