Ազնավուրը Մարսելում կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը

13:02 • 26.05.15

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Մարսելում հունիսի 4-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ոգեկոչման արարողությանը, հաղորդում է Nouvelle d’Armenie-ն:

 

Միջոցառումը կանցկացվի Մարսելի Սպիտակ տան զբոսայգում (Parc de Maison Blanche): Ներկա կլինի Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեսը:

 

Միջոցառմանը ելույթ կունենա Մարսելի «Արարատ» երգչախումբը:

 

 

Ազնավուրը Մարսելում կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը