Մոցարտի և Բեթհովենի մազափնջերը կվաճառվեն լոնդոնյան աճուրդում
Երկու մեծագույն կոմպոզիտորների մազափնջերը կվաճառվեն լոնդոնյան աճուրդում` առնվազն 16 800 եվրոյով:
Ինչպես գրում է Euromag-ը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի բաց գույնի գանգուրները կվաճառվեն Sotheby's-ի աճուրդով՝ 14 000 եվրոյով, իսկ Լուդվիգ Վան Բեթհովենի ոչ մեծ մազափունջը` 2810 եվրոյով:
Մազափնջերը կվաճառվեն երկու առանձին աճուրդով: Աճուրդով վաճառվելիք առարկաների թվում կլինի նաև Գերմանիայում հուղարկավորության արարողության տպագիր հրավերը:
Ավստրիացի մաեստրոյի` ոսկեպատ մեդալյոնում պահվող մազափունջը նրա այրուց փոխանցվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Անշուտցին, ապա անգլիացի կոմպոզիտոր Արտուր Սոմերվոլին, որի ժառանգներին էլ այժմ պատկանում է մեդալյոնը:
Աճուրդը կանցկացվի այս հինգշաբթի:










