«Եվրատեսիլի» կազմակերպիչները մեկնաբանել են Չեռնոգորիայի և Մակեդոնիայի որակազրկումը
«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչները մեկնաբանել են, թե ինչու են որակազրկել Չեռնոգորիային և Մակեդոնիային: Ինչպես գրում է Lenta.ru-ն` այս մասին տեղեկացրել է «Եվրատեսիլի» Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչ Յարմո Սիիմը:
«Պատճառն այն է, որ երկու ժյուրիում էլ խմբի 5 տարբեր անդամի մոտ ցուցանիշները բավականին նման էին, ինչից հետևում է, որ հավանաբար ժյուրիի անդամները իրենց գնահատականները միմյանցից անկախ չեն տվել, ինչը պահանջվում է` ըստ Եվրոպական հեռարձակողների միության կանոնակարգի», - ասել է Սիիմը:
Եվրոպական հեռարձակողների միությունը խոստացել է մանրամասն ուսումնասիրել և քննարկել ստեղծված իրավիճակը Չեռնոգորիայի և Մակեդոնիայի հեռարձակողների ղեկավարության հետ` «հասկանալու համար` պատահաբա՞ր է այսպես ստացվել, թե՞ կանխամտածված»:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Եվրոպական հեռարձակողների միությունը անվավեր է ճանաչել Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ձայները` մեկնաբանելով, որ երկու երկիրն էլ ներկայացրել են միայն հեռուստատեսային քվեարկության արդյունքները:










