Ալլա Լևոնյան, Մրո, պարային ու ազգագրական համույթներ. Հանրապետության օրվան նվիրված համերգ՝ օպերայում

10:27 • 27.05.15

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ ս. թ. մայիսի 28-ին, ժամը 19:30-ին կկայանա Հանրապետության օրվան նվիրված «Սարդարապատ. Հաղթանակի ղողանջներ» խորագրով տոնական համերգը: Այս մասին տեղեկացնում է Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը:


Ծրագրում ընդգրկված են ազգային-հայրենասիրական երգեր ու պարեր, հերոսապատման դրվագները ներկայացնող խորեոգրաֆիկ պատկերներ:
Համերգին կմասնակցեն հանրապետության լավագույն պարային համույթներ և անհատ կատարողներ՝ /«Սարդարապատ», «Բերդ» պարային, «Ակունք» ազգագրական համույթները, «Զորական» երգչախումբը, Ալլա Լևոնյան, Համլետ Գևորգյան, Մրո/: 


Տոնական համերգի ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը: 
 

Ալլա Լևոնյան, Մրո, պարային ու ազգագրական համույթներ. Հանրապետության օրվան նվիրված համերգ՝ օպերայում