Կիրա Նայթլին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Կիրա Նայթլին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, ում ո՛չ սեռը, ո՛չ անունը, ո՛չ էլ ծննդյան ստույգ ամսաթիվը հայտնի չէ:
Ինչպես նշում է tatler.ru-ն, նորաթուխ մայրիկն ու նրա ամուսինը` Ջեյմս Ռայթոնը, դեռևս պաշտոնապես հայտարարությամբ հանդես չեն եկել:
Սակայն զույգի մտերիմները լրագրողներին պատմել են, որ նրանք մեծ սիրով ու համբերատարությամբ են իրականացնում ծնողի պարտականությունները:











