Անգլուհին սովորական թղթից զարմանալի նախշեր է ստեղծում. լուսանկարներ

19:44 • 27.05.15

Անգլիայի Հերթֆորդշիր կոմսության բնակիչուհի Սուզի Թեյլորը զարմանալի մանրակրկիտ և «ուղեղ խառնող» արվեստի գործեր է ստեղծում թղթերի թերթերից:

 

Bored Panda-ն ներկայացրել է նրա աշխատանքների ընտրանին:  Թեյլորը այդ ամենը անում է բացառապես ձեռքով:

 

Թեյլոր աշխատանքները առանձնանում են հատկապես դետալներով ու մանրակրկտությամբ: Նրա նախընտրելի թեմաներն են՝ բնությունն ու կենդանական աշխարհը: Եվ նա, աղբյուրի դիտարկմամբ, ակնհայտորեն սիրում է իր աշխատանքը: 

Ինքը` Թեյլորն էլ, խոստովանում է, որ ամբողջությամբ կլանվում է աշխատանքով և կարող է ժամերով «կորչել» իր կողմից ստեղծված թղթանախշերի աշխարհում:

 

Անգլուհին սովորական թղթից զարմանալի նախշեր է ստեղծում. լուսանկարներ