Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գարներն ամուսնալուծության շեմին են (լուսանկարներ)
Ամերիկյան OK! Magazine և National Enquirer պարբերականները միաժամանակ հայտարարել են, որ Բեն Աֆլեք և Ջենիֆեր Գարներ աստղային զույգն ամուսնալուծության եզրին է, որի «արժեքն» է 150 մլն դոլար։ Հենց այդքան պետք է բաժանեն նրանք, բացի իրենց 3 երեխաներից, փոխանցում է tatler.ru-ն։
Եթե հավատալ լուրերին, ապա նրանց ամուսնությունը խարխլվել էր դեռևս մի քանի տարի առաջ, թեև ամուսինները համառորեն ձևացնում էին, թե ամեն ինչ կարգին է։ Սակայն նույնիսկ լավ դերասաններին միշտ չէ հաջողվում լավ խաղալ։
Ջենիֆերը Լոս Անջելեսից մեկնել է Մոնրեալ և գրանցվել հոգեբանի մոտ, ով պետք է օգնի նրանց հաղթահարել ընտանեկան անհաջողությունները։ Իսկ Բենը ցանկանում է ամուսնալուծության մասին հայտարարել մինչև հունիսի 29-ը. այդ օրը լրանում է նրանց ամուսնության 10-ամյակը։


















