Եվգենի Կիսինը, «Հովեր» երգչախումբը մասնակցել են Նյու Յորքի Քարնեգի հոլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Եվգենի Կիսինը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին` համերգ տալով Նյու Յորքի հանրահայտ Քարնեգի Հոլում:
Ինչպես նշում է nytimes.com-ը, տաղանդավոր դաշնակահարն իր համերգային ծրագրում ներառել է Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Կիսինից բացի համերգին մասնակցել է «Հովեր» պետական երգչախումբը, որը կատարել է հայկական ազգային, հոգևոր երգեր, մի քանի ժամանակակից երաժշտական ստեղծագործություններ, ինչպես նաև լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու` Հայոց ցեղասպանությանը նվիրված Psalm 3 ստեղծագործությունը:
Պարբերականը հավելում է, որ հանդիսատեսին առավել տպավորել են Կոմիտաս վարդապետի երգերի կատարումները:










