Խաբեբաները Եվգենի Լեոնովի այրուց 1 մլն ռուբլի են տարել
Մոսկվայում խաբեբաները կողոպտել են հայտնի դերասան Եվգենի Լեոնովի այրուն, գրում է Газета-ն՝ հղում անելով Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրին։
Վանդա Լեոնովայի խոսքով՝ իրեն խաբել է մի կին, ով ներկայացել է որպես առողջապահության վարչության աշխատակից։ «Խաբեբան հայտնել է, որ Վանդա Վլադիմիրովնայի որդին՝ դերասան Անդրեյ Լեոնովը, հայտնվել է Բոտկինի հիվանդանոցում ծանր վիճակում և նրան շատ շտապ թանկարժեք դեղամիջոց է հարկավոր»,- նշել է աղբյուրը։
Զանգից որոշ ժամանակ անց Լեոնովայի մոտ է եկել մի տղամարդ, ով նույնպես ներկայացել է առողջապահության վարչության աշխատակից։ Նա «դեղը» փոխանցել է Վանդա Լեոնովային և ստացել 1 մլն ռուբլի։ Երբ հանցագործը գնացել է, կինը հասկացել է, որ իրեն խաբել են։ Դեռևս հանցագործին բռնել չի հաջողվել։










