«Իսլամական պետությունը» հրապարակել է Պալմիրայի անվնաս ավերակների լուսանկարները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է Սիրիայի Պալմիրա քաղաքի անվնաս ավերակների լուսանկարները։ Այդ հնագույն քաղաքը ջիհադիստները գրավել են մայիսի կեսերին, և շատերը վախենում էին, որ նախաիսլամական դարաշրջանի հուշարձանների հանդեպ անհանդուրժող իսլամիստները կոչնչացնեն այն, գրում է Лента-ն։
Reuters գործակալությունում չեն կարողացել հաստատել լուսանկարների իսկությունը։ Միևնույն ժամանակ, ակտիվիստների վկայությունների համաձայն՝ Պալմիրան գրավելուց հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձաններին ձեռք չեն տվել։
Լուսանկարներում երևում է ամֆիթատրոնը՝ ԻՊ-ի դրոշով, սյուները և կամարները։ Բացի այդ՝ լուսանկարներում պատկերված է դատարկ խցիկներով տեղի բանտը։










