Ժան-Կլոդ Վան Դամին գերազանց մարզավիճակում նկատել են Լոս Անջելեսի բենզալցակայաններից մեկում (լուսանկարներ)
Հանրահայտ դերասան Ժան-Կլոդ Վան Դամին գերազանց մարզավիճակում նկատել են Լոս Անջելեսի բենզալցակայաններից մեկում՝ մեքենան լիցքավորելիս, գրում է Daily Mail-ը։
Նա մարզվում է բենզալցակայանից ոչ հեռու գտնվող մարզասրահում։ Հիսունչորսամյա դերասանը կարծես նույն մարզավիճակում է մնացել՝ ինչպես նախկինում։
Վան Դամը սկսել է մարտարվեստով զբաղվել տասը տարեկան հասակում, երբ հայրը նրան ներգրավել է սյոտոկան կարատեի դպրոցում։
Ֆիզիկապես կոփված և ծնունդով բելգիացի լինելու համար նրան կոչում են «Բրյուսելյան մկաններ»։
Վան Դամի մարտարվեստային ոճերն են՝ քիքբոքսինգ, սյոտոկան, թայ-բոքս և թեքվանդո։


















