Բեյոնսեին և Ջեյ Զիին մեղադրել են ռասիզմի մեջ

23:46 • 29.05.15

Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, հայտնվել են սկանդալի կենտրոնում` հրապարակելով Ներվեգիայում TIDAL  երաժշտական ծառայության գրասենյակի, որը պատկանում է Ջեյ Զիին, անձնակազմի լուսանկարը:


Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` The Daily Mail-ին հղումով, օգտատերերի ուշադրությունը համացանցում գրավել է այն փաստը, որ գրասենյակի անձնակազմում ոչ մի սևամորթ աշխատակից չկար: Երկրպագուները թեժ քննարկում են սկսել և մեղադրել երգիչներին՝ անձնակազմի ընտրության հարցում զանազանության սկզբունքն անտեսելու համար:


Երկրպագուների կարծիքով` Ջեյ Զին գործում է իր արվեստին հակառակ և հակասում է ինքն իրեն: «Ջեյ զին գրում է սևամորթներին հատուկ ֆրիստայլ ոճում, սակայն լուսանկար է հրապարակում, որտեղ իր գրասենյակի բոլոր աշխատակիցները սպիտակամորթներ են»,- գրում են դժգոհ երկրպագուները:


Աստղային ամուսինները որևէ կերպ չեն մեկնաբանել մեղադրանքը, սակայն բրիտանական բարբերականը վիճակագրություն է ներկայացրել, որը կարող է պարզաբանում մտցնել ստեղծված իրավիճակում: Նորվեգիայում բնակչության միայն 2 տոկոսն է սևամորթ, հետևաբար սպիտակամորթ աշխատակիցների գերակշռությունը գրասենյակում բավականին օրինաչափ է:

 


 

Բեյոնսեին և Ջեյ Զիին մեղադրել են ռասիզմի մեջ