Էմիլիա Քլարկը հրաժարվել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր դերից՝ մերկ չնկարահանվելու համար

15:50 • 29.05.15

Դերասանուհի Էմիլիա Քլարկը միշտ շատ է ցանկացել աշխատել ռեժիսոր Սեմ Թեյլոր Ջոնսի հետ։ Այդ պատճառով էլ շատ է ուրախացել, երբ իրեն առաջարկել են գլխավոր դերը «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում, գրում է Комсомольская правда-ն։

 

Սակայն սցենարը կարդալուց և երկար մտորումներից հետո նա մեծ հիասթափությամբ որոշել է հրաժարվել առաջարկից։ Հրաժարվելու բացատրությունը բավականին համոզիչ է. Դեյներիս Թարգարիենը՝ իր հերոսուհին «Գահերի խաղը» սերիալում, բավականին հաճախ է մերկացել սերիալում, և նա այժմ ցանկանում է հանգստանալ մերկ տեսարաններից, որոնք «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում չափազանց շատ են։

 

«Ես երբեք չեմ ասի, որ երբեք չեմ մերկանա էկրանին, թեկուզ միայն այն պատճառով, որ դա արդեն արել եմ։ Ինձ հետ է պահել այն միտքը, որ այդ դերը կարող է ինձ համար մի այնպիսի կերպար ստեղծել, որից հետագայում ստիպված կլինեմ երկար ազատվել»,- ասել է 28-ամյա բրիտանացի դերասանուհին։

 

Էմիլիան չի ափսոսում, որ իր դերը զիջել է Դաքոտա Ջոնսոնին։ Նա չի ափսոսում նաև, որ հրաժարվել է Օլիվեր Սթոունի «Սնոուդենը» ֆիլմում գլխավոր դերից, որտեղ պետք է կատարեր գլխավոր հերոսի ընկերուհու դերը։

Էմիլիա Քլարկը հրաժարվել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր դերից՝ մերկ չնկարահանվելու համար