Մայքլ Ջեքսոնի հայտնի ռանչոն վաճառվում է 100 մլն դոլարով (լուսանկարներ)
Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնին պատկանած «Նևերլենդ» հեքիաթային հայտնի ռանչոն վաճառքի է հանվել 100 մլն դոլարով, գրում է РИА Новости-ն։
Ջեքսոնի սիրելի բնակավայրը փոխել է անվանումը և ներկայացվում է որպես Sycamore Valley ռանչո։
2.700 ակր տարածքով կալվածքից անհետացել են նաև ատրակցիոնների այգին և այնտեղ ապրող կապիկներն ու փիղը։ Ռանչոն դեռևս զարդարում են ծաղիկներից պատրաստված ժամացույցը և երկաթուղային կայարանը։
Երգիչը կալվածքը գնել է 1987-ին 19.5 մլն դոլարով և անվանել այն «Նևերլենդ»՝ ի պատիվ Փիթեր Փենի ստեղծագործությունից հեքիաթային կղզու։ Ջեքսոնն այստեղ ապրել է գրեթե 20 տարի, սակայն 2008-ին ստիպված է եղել պարտքերի պատճառով վաճառել այն։



































