Մոսկվայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված դասական երաժշտության համերգ տեղի կունենա

13:37 • 29.05.15

Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում հունիսի 2-ին կկայանա «Հայաստանի գաղտնիքները» խորագրով հայկական դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, փոխանցում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։

 

Դասական երաժշտության սիրահարներին կներկայացվի բացառիկ ծրագիր՝ բաղկացած Կոմիտասի, Տիգրանյանի, Խաչատուրյանի, Ստեփանյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Աբրահամյանի, Միրզոյանի, Ամիրխանյանի ստեղծագործություններից։

 

Համերգն անցկացվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության և Մոսկվայի մշակույթի վարչության աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը, Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը։

Մոսկվայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված դասական երաժշտության համերգ տեղի կունենա