Չայկովսկու ձեռագրերն աճուրդում վաճառվել են 329.000 ֆունտ ստերլինգով

15:00 • 29.05.15

Ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու թիվ 2 սյուիտի ձեռագիրը Լոնդոնում կայացած Sotheby's աճուրդում վաճառվել է 329.000 ֆունտ ստերլինգով, գրում է РИА Новости-ն։

 

Ձեռագրի նախնական արժեքը եղել է 250.000-300.000 ֆունտ։ 32-էջանոց աշխատանքում կարելի է տեսնել՝ ինչպես է աշխատել Չայկովսկին իր ստեղծագործությունների վրա, քանի որ նոտաներն ուղեկցվում են բազմաթիվ ուղղումներով։

 

Բացառիկ գրքերի և ձեռագրերի աճուրդում ներկայացված է եղել Չայկովսկու 3 աշխատանք։

 

Sotheby's աճուրդում վաճառվել են նաև ռուս դասական Իվան Տուրգենևի նամակները՝ 8.100 և 6.900 ֆունտ ստերլինգով՝ համապատասխանաբար։

 

2.000-3.000 նախնական արժեքով նամակները գրված են գերմաներենով։ Մեկը հասցեագրված է նկարիչ և քննադատ Լյուդվիգ Պիչին, մյուսը՝ գրող Կառլ Մյուլերին։

Չայկովսկու ձեռագրերն աճուրդում վաճառվել են 329.000 ֆունտ ստերլինգով