Ինչ տեսք ունեն մանկական խաղալիքների ներքին օրգանները (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում բնակվող Ջեյսոն Ֆրինին քանդակում է մանուկների սիրելի խաղալիքները և հերոսները, ապա դրանց մեջ տեղադրում է կմախք և ներքին օրգաններ, գրում է Bored Panda-ն։
Նախկինում քանդակագործը աշխատել էր որպես արդյունաբերական դիզայներ, սակայն իր աշխատանքը կորցրել է ֆինանսական ճգնաժամի ժամանակ։ Վեց ամիս առանց աշխատանքի մնալուց հետո նա որոշել է, որ կարող է սկսել քանդակներ անել և դրանք վաճառել։
Նա պատրաստում է իր առաջին արձանիկը և eBay առցանց խանութում դնում վաճառքի, որից հետո արդյունքները գերազանցում են իր ակնկալիքները։ Ջեյսոն Ֆրինին վաճառում է առաջին արձանիկը 50 դոլարով՝ երեք անգամ ավելին, քան նա ակնկալում էր։
Շուտով, նրա էլ.հասցեն հեղեղվում է բազմաթիվ պատվերներով և հիմա նա իր քանդակներից յուրաքանչյուրը կարող է վաճառել մինչև 17.000 դոլար արժեքով։






























