Այվազովսկու գողացված նկարը պահանջել են հանել աճուրդից

16:50 • 30.05.15

Ինտերպոլի ռուսական բյուրոն դիմում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններ աճուրդից Հովհաննես Այվազովսկու գողացված նկարը հանելու մասին: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:


Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան հստակեցրել է, որ խոսքը Միացյալ Թագավորության ամենախոշոր աճուրդատներից մեկի աճուրդից 1870 թվականի «Երեկոն Կահիրեում» նկարը հանելու մասին է, որը գողացվել է 1997 թվականին Մոսկվայի բնակարաններից մեկում գտնվող մասնավոր հավաքածուից:


Ալեքսեևան նշել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները խնդրել են բրիտանացի գործընկերներին աջակցություն տրամադրել այդ հարցում:
 

Գողության ժամանակահատվածում նկարի արժեքը սև շուկայում գնահատվել է մոտ 120 հազար դոլար:


 

Այվազովսկու գողացված նկարը պահանջել են հանել աճուրդից