Պենտագոնի ղեկավարն առաջին անգամ գրանցվել է Facebook-ում

00:30 • 30.05.15

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը դարձել է ԱՄՆ առաջին պաշտպանության նախարարը, որը սեփական էջն է բացել Facebook  սոցցանցում: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ամերիկյան ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը:


Գերատեսչության տվյալներով` դա «կօգնի նախարարին՝ անձամբ հաղորդակցվել մոտ 3 մլն զինծառայողի և քաղաքացիական անձանց հետ»: Ինչպես նշվում է` Քարտերի առաջին հրապարակումը Facebook-ում լուսանկար է, որում նա սեղմում է երիտասարդ ծովայինի ձեռքը:


Մամլո ծառայության  հաղորդագրության մեջ նշվում է, որ  Քարտերը մտադիր է իր էջի միջոցով ամբողջ աշխարհով մեկ  տեղեկացնել «ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակիցների կարևոր աշխատանքի» մասին:


«Քանի որ ոչ մի պաշտպանության նախարար ի վիճակի չէ անձամբ հանդիպել բոլոր զինծառայողների հետ, Facebook-ը Քարտերին կօգնի նրանց հետ շփվել, ինչը նախկինում հնարավոր չէր», -ասվում է հաղորդագրության մեջ:
 

 

Պենտագոնի ղեկավարն առաջին անգամ գրանցվել է Facebook-ում