Երգչուհի Իգի Ազալիան չեղարկել է իր համերգային շրջագայությունը (տեսանյութ)

12:25 • 30.05.15

Ավստրալացի երգչուհի Իգի Ազալիան չեղյալ է հայտարարել իր The Great Escape անվանումով համերգային շրջագայությունը, որը նախկինում հետաձգվել էր՝ գարնան փոխարեն նշանակվելով աշնանը, գրում է The New York Times-ը։

 

Երգչուհու երկրպագուները, ովքեր արդեն ձեռք են բերել նրա համերգի տոմսերը, շրջագայությունը չեղյալ համարելու մասին ծանուցում են ստացել։

 

«Նախատեսվում է նոր շրջագայություն, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Իգիի նոր ձայնագրությունների թողարկումից հետո՝ 2016-ին։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է ծանուցման մեջ։

 

Համերգային շրջագայությունը պետք է մեկնարկեր սեպտեմբերի 18-ին Սան Դիեգոյից, ապա անցներ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի մի շարք նշանակված վայրերով։ 

 

Տեսանյութում Work կոչվող երգն է, որը թողարկվել է 2013 թվականի մարտի 13-ին որպես նրա The New Classic (2014) դեբյուտային ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։

 

 

 

Երգչուհի Իգի Ազալիան չեղարկել է իր համերգային շրջագայությունը (տեսանյութ)