Ով ցանկանում է որևէ բան անել` գտնում է միջոցներ, ով չի ցանկանում՝ գտնում է պատճառներ. Նիկոլայ Ծատուրյան

11:58 • 31.05.15

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մշակույթի նախարարության կողմից՝ թատրոնը այս տարվա գերակա ճյուղ հայտարարելուն ասաց, որ դրանք խորհրդային հասարակարգից եկած միջոցառումներ են, որովհետև բոլոր արվեստները միշտ պետք է լինեն ուշադրության կենտրոնում:


Ինչ վերաբերում է դերասանների վիճակին, նա մեջբերեց այն խոսքը, թե  ով ցանկանում է որևէ բան անել` գտնում է միջոցներ, ով չի ցանկանում՝ գտնում է  պատճառներ:  «Թեև դժվար է, սակայն այն երիտասարդը, որը ցանկանում է, ինչ-որ գործ անել,  նա գտնում է միջոցներ»,-ասաց նա և նշեց, որ խնդիրները բոլոր ասպարեզներում են։


Նիկոլայ Ծատուրյանը նկատեց, որ մեր երկրում պակասում է բանվոր դասակարգը, արտադրություն չկա և միայն առևտուրն է ծաղկում։


Անդրադառնալուց սերիալներին, նա հղում կատարեց իր ծանոթ արվեստագետներից մեկի խոսքին, թե՝ թող նկարեն սերիալները, որ դերասանները փող ստանան, սակայն ցույց չտան։
 

Ով ցանկանում է որևէ բան անել` գտնում է միջոցներ, ով չի ցանկանում՝ գտնում է պատճառներ. Նիկոլայ Ծատուրյան