Ջեյմս Բոնդի մասին նոր գիրքը լույս կտեսնի աշնանը

17:17 • 31.05.15

Գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին հաջորդ վեպը կկոչվի Murder on Wheels։ Այն Մեծ Բրիտանիայում նախատեսվում է վաճառքի հանել այս տարվա սեպտեմբերի 8-ին։ Անգլիացի ամենահայտնի լրտեսի արկածների շարունակության գործողությունները տեղի կունենան 2 շաբաթ անց այն իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել 1957-ին գրված «Գոլդֆինգեր» գրքում։

Վեպի հիմքում հեռուստաֆիլմի սցենարն է, որը Յան Ֆլեմինգը գրել է 50-ականներին, փոխանցում է filmpro.ru-ն։

Ֆլեմինգի ընտանիքի շահերը ներկայացնող հիմնադրամը հայտարարել է Ջեյմս Բոնդի մասին հաջորդ գրքի անվանումը, որի հեղինակն է Էնթոնի Գորովիցը։

«Ես ցանկանում էի վերադառնալ իրական Բոնդին, ինչպիսին նրան հորինել է Ֆլեմինգը։ Եվ շատ հաճելի բոնուս էին չհրատարակված նյութերը, որոնք ես օգտագործել եմ՝ պատմությունը սկսելու համար։ Ինձ թույլ են տվել վերադարձնել Բոնդի՝ բոլոր ժամանակների ամենահայտնի ընկերուհուն՝ Պուսի Գալորին, թեև նա միակ վտանգավոր աղջիկը չէ այս գրքում։ Հուսով եմ, երկրպագուներին դուր կգա գիրքը»,- ասել է հեղինակը։

 

Ջեյմս Բոնդի մասին նոր գիրքը լույս կտեսնի աշնանը