Հավերժ կովբոյը. ամերիկյան կինոյի լեգենդ Քլինթ Իսթվուդը նշում է 85-ամյակը (լուսանկարներ)
Ամերիկացի նշանավոր դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդն այսօր նշում է ծննդյան 85 - ամյակը: Նրա երակներով իռլանդական, շոտլանդական, անգլիական և հոլանդական արյուն է հոսում:
«ՌԻԱ Նովոստի»-ն ֆոտոշարքով անդրադարձել է հավերժական կովբոյ Իթվուդին: Իսթվուդը կինոյում պահանջված է եղել հիմնականում որպես վեսթերնների դրական հերոս: Նրա ռեժիսորական դեբյուտը կայացել է 1971-ին:
Աղբյուրի բնորոշմամբ` 75-ամյակին` տասը տարի առաջ, Իսթվուդն ինքն իրեն նվեր էր արել` Ամերիկյան կինոակադեմիայի 2 «Օսկար» մրցանակի տեսքով. նրա «Միլիոն դոլարանոց փոքրիկը» ճանաչվել էր լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսորական աշխատանք: Իսթվուդը դարձել էր նաև ամենատարեց կինոգործիչը, ով Օսկար էր ստացել:
Պաշտոնապես Իսթվուդն ամուսնացած է եղել 2 անգամ: Նրա ամենավերջին կողակիցը 42-ամյա Էրիկա Ֆիշերն է: Լրագրողների հետ միշտ մռայլ Իսթվուդը կամ չի խոսում, կամ էլ խոսում է միայն կինոյի մասին:






















