Թողարկվել է Կարա Դելևինի մասնակցությամբ «Հրեշտակի դեմքը» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

16:31 • 31.05.15

Համացանցում հայտնվել է Մայքլ Ուինտերբոտոմի «Հրեշտակի դեմքը» դետեկտիվ ֆիլմի առաջին անգլալեզու պաշտոնական թրեյլերը, գրում է buro247.ru-ն։

 

Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմում 22-ամյա մոդել Կարա Դելևինը կատարել է ուսանողուհի Մելանիի դերը, ով օգնում է սպանության հետաքննության հարցում։ Նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են եղել Քեյթ Բեքինսլեյը՝ լրագրողի դերում, և Դանիել Բրյուլը՝ ռեժիսորի դերում։


Ֆիլմը հիմնված է Ամանդա Նոքս անունով աղջկա իրական պատմության վրա, ում 2007-ին մեղադրել են հարևանուհու սպանության համար։ Նոքսին դատապարտել են 28 տարվա ազատազրկման, սակայն 2014-ին արդարացրել են։ Այդ գործը մինչ օրս չի փակվել։


 

Թողարկվել է Կարա Դելևինի մասնակցությամբ «Հրեշտակի դեմքը» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)