Ջեֆ Կունսի քանդակը վաճառվել է 13.2 մլն դոլարով
Ջեֆ Կունսի հայտնի Coloring Book քանդակը վաճառվել է ծագումով ռուս գործարար Լեոնիդ Բլավատնիկին, գրում է buro247.ru-ն։
Աշխատանքը ներկայացվել է amfAR 22-րդ բարեգործական երեկոյի ընթացքում։ Առաջին անգամ գունագեղ քանդակը հանրությանը ներկայացվել է 2011-ին Լոնդոնի Թագավորական ակադեմիայի մոտ։
Գնորդը ստիպված է եղել վճարել քանդակի համար 13.2 մլն դոլար։ Բացի Coloring Book-ից, ներկայացված են եղել նաև Բենքսիի աշխատանքի մի մասը, որը բարեգործական ակցիային նվիրաբերել է հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն, Պիկասոյի կտավը, Էլիզաբեթ Թեյլորի դիմանկարը Էնդի Ուորհոլից և Ֆերնանդո Բոտերոյի արձանը։ Ըnդհանուր աճուրդի վաճառքից ստացվել է 33 մլն դոլար։










