Youtube-ի օգտատերը զվարճալի տեսանյութ է ստացել Ռիհանայի Stay երգի տեսահոլովակի հիման վրա (տեսանյութեր)
Youtube տեսահոլովակների ցանցի օգտատեր Մարիո Վիենեռոյթերը զվարճալի տեսանյութ է ստեղծել՝ երգչուհի Ռիհաննայի և Միկի Էկոյի համատեղ Stay երգի տեսահոլովակը համակարգչային ծրագրերով մշակելով, գրում է Sploid-ը։
Նա հեռացրել է օրիգինալ կատարումը և փոխարենը տեղադրել է տարբեր առարկաներ և երգչուհու շարժումները նմանակող ձայներ։
Տեսահոլովակի այն հատվածում որտեղ երգչուհին լոգարանի մեջ է նստած՝ Մարիոն տեղադրել է ջրին և լոգարանին դիպչելու ժամանակ լսվող ձայներ։
Տեսանյութում Ռիհանայի ձայները նմանակել է Մանու Տոմիկը։
Տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ այն պարզապես պարոդիա է։ Տեսանյութն արդեն դիտել են ավելի քան 1.1 մլն անգամ։
Մարիո Վիենեռոյթերի զվարճալի տեսահոլովակը
Ռիհանայի և Միկի Էկոյի համատեղ Stay երգի օրիգինալ տեսահոլովակը










