Սկանդալային դերասան Ալեքսեյ Պանինը հեռանում է հայրենիքից
Իր սկանդալային պահվածքով հայտնի ռուս դերասան Ալեքսեյ Պանինը որոշել է վերջ տալ իր ներկայիս կենսակերպին ու հեռանալ Ռուսաստանից` բնակություն հաստատելով Գոա կղզում:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, դերասանը խոստովանել է, որ ինքը նախանձելի վճռականություն է դրսևորում և պատրաստ է լքել հայրենիքն ընդմիշտ: Նա նաև խոստովանել է, որ հոգնել է այս կյանքից, որում մեծ ճանաչման ու հարստության է հասել:
«Բոլոր մարդիկ նստում ու երազում են ամեն ինչ թողնելու ու մի տեղ փախչելու մասին: Ահա ես ամեն ինչ թողել եմ ու հեռանում եմ: Եթե այնտեղ դուրս չգա ու հասկանամ, որ պետք է հետ գամ, ես կվերադառնամ: Հակառակ դեպքում` այնտեղ կմնամ: Ես այլևս ոչինչ չեմ կանխատեսում, պարզապես ապրում եմ, ինչպես ցանկանում եմ: Ես ազատ եմ ու ինքս ինձ նախանձում եմ»,- ասել է Պանինը «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթի հետ զրույցում:










