Վրացի նկարիչ Պիրոսմանիի կտավը կարող է վաճառվել 1 885 200 դոլարով

13:15 • 01.06.15

Christie's աճուրդի տունը վաճառքի է հանել վրացի հայտնի նկարիչ Նիկո Պիրոսմանիի կտավներից մեկը։ «Արսենալի լեռը գիշերը» անվանումով նկարն առաջարկվում է նախնական 1 256 800-ից 1 885 200 դոլար գնով, գրում է apsny.ge-ն։

 

Նկարը Պիրոսմանին ստեղծել է 1907-1908թթ., մինչ օրս այն եղել է մասնավոր հավաքածուում։
Վերջին անգամ կտավը վաճառվել է 2010-ին Լոնդոնում աճուրդի ժամանակ։ Ավելի վաղ՝ 2007-ին, այն վաճառվել էր Նյու Յորքի աճուրդում։ 1957-ին Պիրոսմանիի կտավը նվիրել էին ֆրանսիացի գրող Լուի Արագոնին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ։

 

Վրացի հայտնի երգիչ, «33a» խմբի ստեղծող Նիյազ Դիասամիձեն հայտարարել է կտավը Վրաստան վերադարձնելու նպատակով միջոցների հավաքագրման հիմնադրամ ստեղծելու մտադրության մասին։ Նա կոչ է արել պետությանն այդ ժամանակահատվածում վճարել կտավի համար, որպեսզի հիմնադրամը հասցնի հավաքել անհրաժեշտ գումարը։

 

Աճուրդը պետք է կայանա Լոնդոնում հունիսի 1-ին։


 

Վրացի նկարիչ Պիրոսմանիի կտավը կարող է վաճառվել 1 885 200 դոլարով