Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ վիճել են. լրատվամիջոցներ
Հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին և Բրեդ Փիթն ընկերություն են անում մոտ 10 տարի, և, թվում է, ոչինչ չի կարող ազդել տղամարդկանց իրական ընկերության վրա, նույնիսկ՝ նրանց կանանց միջև թշնամանքը։
Լուրեր են պտտվում, որ երկու ընկերների կանայք՝ Ամալ Քլունին և Անջելինա Ջոլին, միմյանց պարզապես տանել չեն կարող, սակայն նրանց էլ չի հաջողվել կռվեցնել լավագույն ընկերներին, գրում է segodnya.ua-ն։
Սակայն, այնուամենայնիվ, Փիթը և Քլունին վիճել են, բայց՝ ֆիլմի պատճառով։ Այդ մասին պատմել է նրանց ընդհանուր ընկերներից մեկը։
«Ջորջը կարծում է, որ Բրեդն իր «գլխին սարքել է»՝ «տանելով» Քլունիի պրոդյուսերական ընկերությունից «Law Of The Jungle» ֆիլմի նախագիծը։ Փիթը հասկացել է, որ խոստումնալից ֆիլմը կարող է իրեն միլիոններ բերել և արել է ամեն ինչ, որ արդյունքում նախագիծը փոխանցվի Plan B ընկերությանը, որի սեփականատերն ինքն է։ Ջորջը բարկացած զանգահարել է ընկերոջը, և նա պատասխանել է միայն՝ «անձնական ոչինչ չկա»»,- պատմել է դերասանների ընդհանուր ծանոթը։
Ծանոթները, ովքեր վաղուց գիտեն երկու դերասանին էլ, վստահ են, որ դա նրանց երկարատև ընկերության վերջն է։ Ջորջը և Բրեդը մի քանի օր է՝ չեն շփվում ընդհանրապես։










