Վին Դիզելը ցույց է տվել 2-ամսական դստերը (լուսանկարներ)

15:24 • 03.06.15

Դերասան Վին Դիզելը հրապարակել է իր դստեր՝ Փոլինի լուսանկարը, ում անվանել է իր մտերիմ ընկերոջ և դերասան Փոլ Ուոքերի պատվին, գրում է segodnya.ua-ն։

 

«Ես նրան անվանել եմ Փոլին։ Այս կերպ ես ցանկանում եմ պահպանել նրա մասին հիշատակն իմ ընտանիքում, իմ աշխարհում»,- ասել է Դիզելը Today շոուի ժամանակ՝ նշելով, որ այդ որոշմամբ հարգանքի տուրք է տվել իր հանգուցյալ ընկերոջը։

 

Բացի այդ, դերասանը խոստովանել է, որ զգացել է Ուոքերի ներկայությունը հիվանդանոցում այն պահին, երբ իր կինը ծննդաբերել է։ «Նա սենյակում էր, երբ ես կտրում էի պորտալարը։ Ես վստահ եմ, ես պարզապես գիտեմ՝ նա այնտեղ էր»,- ասել է Դիզելը։

 

Զույգն ունի նաև 7-ամյա դուստր և 4-ամյա որդի։

1_621

2_194


Վին Դիզելը ցույց է տվել 2-ամսական դստերը (լուսանկարներ)