Վիեննայում անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթը դիտել է մոտ 200 մլն մարդ

15:07 • 03.06.15

Վիեննայում անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթը դիտել է 197 մլն մարդ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ), փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Դա եղել է աշխարհում խոշորագույն, սպորտի հետ կապ չունեցող «հեռուստատեսային իրադարձությունը»։

 

«Վիեննայից հեռարձակումների ժամանակ՝ մայիսի 19-ին, 21-ին և 23-ին, 40 երկրներում հեռուստադիտողների թիվը հասել է 197 մլն-ի՝ 2 անգամ շատ, քան 2014-ին»,- նշել են միությունում։

 

ԵՀՄ-ի գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտենրեն հայտարարել է, որ 60-ամյա երգի մրցույթը կրկին ապացուցեց, որ իրեն դիտում է մոտ 200 մլն մարդ ամբողջ աշխարհում։

 

Մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացրել է Genealogy խումբը՝ «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով: