«Ռապունցել» մուլտֆիլմը կվերածվի սերիալի
Disney ընկերությունը հայտարարել է անիմացիոն սերիալի մասին, որը հիմնված է «Ռապունցել» լիամետրաժ մուլտֆիլմի վրա։ Նոր նախագիծը նախատեսվում է թողարկել 2017-ին։ Դերերը կրկին կհնչյունավորեն Զաքարի Լիվայը և Մենդի Մուրը, ովքեր աշխատել են օրիգինալ ֆիլմի վրա, գրում է Лента-ն։
Նախագծում աշխատելու համար հրավիրել են նաև օսկարակիր կոմպոզիտոր Ալան Մենքելին, ով առաջին ֆիլմի երաժշտության հեղինակն է։
Էկրաններին կհայտնվեն ինչպես հայտնի կերպարներ՝ Ռապունցելը, Ֆլին Ռայդերը, քամելեոն Պասկալը, Մաքսիմուս ձին, այնպես էլ՝ նոր հերոսներ։ Նրանցից մեկն էլ կլինի Կասանդրան՝ «սպասուհի, ով դառնում է Ռապունցելի վստահված անձը»։










