Իրինա Շեյքը բացահայտել է, թե ինչն է եղել Կրիշտիանու Ռոնալդուից բաժանվելու պատճառը (լուսանկարներ)
14:49 • 04.06.15
Ռուսական ծագումով մոդել Իրինա Շեյքը Hola! ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իր նախկին զուգընկեր ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուից բաժանվել է նրա անհավատարմության պատճառով, գրում է mirror.co.uk-ը։
Նրանք սիրային հարաբերությունների մեջ են եղել շուրջ 5 տարի, որից հետո հայտարարել են, որ բաժանվել են։
Կայքը ներկայացնում է գեղեցիկ զույգի կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։
Կրիշտիանուն հանդիպել է Իրինային 2010 թվականին

Զույգը սկսել է հանդիպել 2010-ի սկզբից։ Նրանք ծանոթացել են Armani Exchange գովազդային արշավների համար նկարահանումների ժամանակ։ Ռոնալդուն Իրինային մայիսին հրավիրել է ճամփորդության իր զբոսանավով՝ մինչև աշխարհի գավաթի մեկնարկը։
2010 թվականին Ռոնալդուն հայր է դարձել, բայց՝ ոչ Իրինայից

Մադրիդի «Ռեալ» ակումբի մարզիկը հունիսի 17-ին հայր է դարձել, սակայն երեխայի մայրը ոչ թե Իրինան է, այլ մեկ ուրիշը։
2011 թվականին զույգը նշանադրվել է

Իրինան իր նշանադրության մատանին ցույց էր տվել լրագրողներին 2011-ի նոյեմբերին։
2011 թվականին 18+ բնույթի լուսանկարները փչացրել էին ամեն ինչ

Ֆուտբոլիստն իր էլեկտրոնային հասցեին երկրպագուներից մեկի մերկ լուսանկարներն է ստացել, որը պատահաբար ուղարկել է իր հասցեագրքի բոլոր էլ.հասցեներին, ներառյալ՝ գեղեցկուհի նշանածին։
2012-ին նրանք լուսանկարվել էին Vogue-ի համար

Սիրային զույգը լուսանկարվել էր Vogue հեղինակավոր ամսագրի համար։ Նրանք պատմել են իրենց սիրո մասին «Սեր և ֆուտբոլ» վերնագրված հոդվածում։
2013-ին Կրիշտիանուին մեղադրել են դավաճանության համար

2013-ի ապրիլին բամբասանքներ տարածվեցին, որ Ռոնալդուն դավաճանել է Իրինային բրազիլացի մոդել Անդրեսա Ուրաչի հետ։ Ռոնալդուն հերքել է մեղադրանքները։
2014 թվականին ամուսնության մասին դեռ ոչ մի նորություն չկար

2014-ի սեպտեբերին Ռոնալդուն հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել էր, որ դեռ պատրաստ չէ ամուսնանալ իր ռուս ընկերուհու հետ։
2015-ին Իրինան նեղացել է Ռոնալդուից

Իրինան այլևս չէր հետևում Ռոնալդուին Twitter սոցցանցում, չէր պատասխանում նրա զանգերին և, նույնիսկ, չէր ներկայացել Ballon d'Or մրցանակաբաշխությանը, որտեղ Ռոնալդուն իր երրորդ Ոսկե գնդակը ստացավ։
Զույգը բաժանվել է 2015-ի հունվարի 16-ին։ Ըստ ԶԼՄ-ների՝ այժմ Իրինա Շեյքը հանդիպում է հայտնի ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերի հետ։ Իրինա Շեյքը պատմել էր, որ իր հաջորդ ընտրյալը պետք է անպայման հավատարիմ լինի իրեն։ 

Placeholder










