Foo Fighters-ի վոկալիստը համերգի ժամանակ կոտրել է ոտքը (լուսանկար, տեսանյութ)

14:00 • 13.06.15

Ամերիկյան Foo Fighters խմբի ֆրոնթմեն Դեյվ Գրոլը Շվեդիայում համերգի ժամանակ կոտրել է ոտքը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ականատեսների խոսքերով՝ Գրոլն անհաջող ցատկել է բեմից դեռ համերգի առաջին կեսին և անգամ տեղեկացրել է իր երկրպագուներին, որ հնարավոր է՝ կոտրել է ոտքը, բայց շարունակել է ելույթը:

 

Ավելի ուշ Twitter-ում խմբի պաշտոնական էջում հրապարակվել է ռենտգենի լուսանկարը, որտեղ երևում է ոտքի կոտրվածքը:

 

0612_Dave_grohl_XRAY_twitter

 

 

 

Foo Fighters-ի վոկալիստը համերգի ժամանակ կոտրել է ոտքը (լուսանկար, տեսանյութ)