Սալմա Հայեքը կիսվել է մարմնի բարեկազմությունը պահպանելու գաղտնիքներով (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սալմա Հայեքը, ով համարվում է մոլորակի ամենագայթակղիչ կանանցից մեկը, կիսվել է իր տարիքի համար նախանձելի բարեկազմությունը պահպանելու գաղտնիքներով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, People ամսագրի հետ զրույցում սեքսուալ մարմնի տեր մեքսիկուհին, ով այս տարի նշել է ծննդյան 48- ամյակը, խոստովանել է, որ այնքան լարված աշխատանքային գրաֆիկ ունի, որ չի հասցնում մարզասրահ այցելել ու կատարելագործել սեփական մարմինը:
Հայեքը պատմել է, որ փոխարենը յոգայի հատուկ տեխնիկայով օրվա ցանկացած պահի կարողանում է մարզել մկանները` առանց ֆիզիկական ուժ կիրառելու:
«Լոնդոնաբնակ մի կին սովորեցրել է ինձ մարմինս միշտ լավ վիճակում պահելու գաղտնիքը, որը չի պահանջում մարմնամարզությամբ զբաղվել: Ես պարզապես կարողանում եմ օրվա ցանկացած պահի, օրինակ՝ ատամներս մաքրելու ժամանակ ակտիվացնել մկաններս: Ես պարզապես թուլանում եմ ու կենտրոնանում այն հատվածների վրա, որոնք շտկվելու կարիք ունեն»,-ասել է Հայեքը։
Նա նաև ընդգծել է, որ սեփական մարմինը լավ ճանաչելու դեպքում այդ տարբերակով հնարավոր է ցնցող արդյունքի հասնել: Հայեքը հավելել է, որ սննդային որևէ սահմանափակումներ չունի և ուտում է և՛ աղի, և՛ քաղցր ուտեստներ:













