Սերժ Թանկյանը ներառվել է ԼԱՄՀ Հայ դեսպանների ծրագրում (լուսանկարներ)

09:42 • 13.06.15

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը (ԼԱՄՀ) ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ իրենց աջակիցների շարքն է համալրել աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը:



Հաստատությունն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել խմբի անդամներ Սերժ Թանկյանին ու Շավո Օդաջյանին` նրանց ցուցաբերած օգնության համար: Նշվում է, որ այս երաժիշտները ներառվել են Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի կողմից մեկնարկած Հայ դեսպանների ծրագրում:

 

«Սերժն օգնել է յուրահատուկ ձևով շնորհավորել հիվանդանոցում բուժվող Խուան անունով փոքրիկին` նրա ծննդյան տոնի առթիվ»,- նշվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

Սերժ Թանկյանը ներառվել է ԼԱՄՀ Հայ դեսպանների ծրագրում (լուսանկարներ)