«Աշխարհի պատուհանները»՝ պորտուգալացի արվեստագետի գունագեղ ֆոտոնախագիծը (լուսանկարներ)

14:29 • 13.06.15

Պորտուգալացի արվեստագետ Անդրե Վինսենտ Գոնսալվեսը միշտ հետաքրքրված է եղել շենքերի պատուհաններով, դրանց ճարտարապետական գեղեցկությամբ, այդ պատճառով նա սկսել է իր «Աշխարհի պատուհանները» կոչվող նախագիծը, գրում է Bored Panda-ն։ 

 
 
Նա այցելել է Պորտուգալիայի տարբեր քաղաքներ և լուսանկարել ամենատպավորիչ օրինակները, ապա դրանք միացրել է մեկ լուսանկարի մեջ և ստացել գունագեղ պատկերներ։ 
 
 
 
Գոնսալվեսը սովորել է Էվորայի համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների բաժնում, ապա տեղափոխվել Իտալիայում գտնվող Տրենտո համալսարան, որտեղ նա սկսել է տարվել լուսանկարչությամբ և փոխել է մասնագիտությունը։
 
 
 
«Ինչպես տների և շենքերի ճարտարապետությունն ու դիզայնն է փոփոխվում ըստ տարածաշրջանների, այնպես էլ դրանց պատուհանները։ Պատուհանները դարերի ընթացքում մեծ հեղափոխություն են ապրել՝ պատի մեջ սովորական անցքից վերածվելով գեղեցիկ արվեստի գործերի»,-ասել է Գոնսալվեսը։
 
Վենետիկtravel-windows-of-world-andre-vicente-goncalves-7
 
Էրիսեյրա 
travel-windows-of-world-andre-vicente-goncalves-3
 
Բուրանոtravel-windows-of-world-andre-vicente-goncalves
 
Էվորա travel-windows-of-world-andre-vicente-goncalves-5
 
Ալպերtravel-windows-of-world-andre-vicente-goncalves-1
 
Ալբուֆեյրաtravel-windows-of-world-andre-vicente-goncalves-2
Գիմարաեշtravel-windows-of-world-andre-vicente-goncalves-3
 
Լիսաբոնtravel-windows-of-world-andre-vicente-goncalves-4
 
Պորտու travel-windows-of-world-andre-vicente-goncalves-5
 
Սեսիմբրաtravel-windows-of-world-andre-vicente-goncalves-6
 
Տրենտո
travel-windows-of-world-andre-vicente-goncalves-8
 
 
 
«Աշխարհի պատուհանները»՝ պորտուգալացի արվեստագետի գունագեղ ֆոտոնախագիծը (լուսանկարներ)