Ամերիկացի ռեփեր YG-ն վիրավորվել է կրակահերթի ժամանակ
Ամերիկացի ռեփեր YG-ն հրազենային վնասվածքներ է ստացել Հոլիվուդի հյուսիսում (ԱՄՆ) տեղի ունեցած կրակահերթի ժամանակ, գրում է rg.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել ձայնագրման ստուդիայի մոտակայքում։
Քսանհինգամյա ռեփերի վրա, ում իրական անունն է Դեյքուոն Ռեյ Ջեքսոն, կրակել են երեք անգամ։
Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունն այժմ պարզում է դեպքի հանգամանքները։
Ռեփերը սկսել է իր երաժշտական կարիերան 2008-ին։ 2014-ի աշնանը YG-ն թողարկել է My Krazy Life անվանումով իր առաջին ալբոմը։
Ռեփերի Im Good երգի հոլովակը.










