Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը որդի է ունեցել

12:05 • 14.06.15

Բրիտանացի դերասան, Շերլոք սերիալի գլխավոր դերակատար Բենեդիկտ Քամբերբեչը և նրա կինը՝ Սոֆի Հանթերը, որդի են ունեցել։ Այս մասին հայտնում է BBC News-ը՝ ընտանիքի ներկայացուցչին հղումով։

Երեխայի ծննդյան օրվա և անվան մասին լրագրողներին ոչինչ հայտնի չէ։

«Մենք խնդրում ենք հարգել անձնական կյանք ունենալու՝ ամուսինների իրավունքը»,- հայտնել է ամուսինների ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Բենեդիկտ Քամբերբեչը և դերասանուհի և ռեժիսոր Սոֆի Հանտերն ամուսնացել էին այս տարի փետրվարի 15-ին՝ Անգլիայի հարավում գտնվող Ուայթ կղզում։

Բենեդիկտ Քամբերբեչն ավելի քան 12 տարի հանդիպել է դերասանուհի Օլիվիա Պուլեի հետ, ով նկարահանվել է Շերլոք հեռուստասերալի էպիզոդներից մեկում։

2011 թվականի հունվարին նրանք բաժանվեցին։ Որոշ ժամանակ դերասանը հանդիպում էր դիզայներ Աննա Ջոնսի հետ, սակայն նրանք բաժանվեցին 2011 թվականին, հանդիպումից ամիսներ անց։ 

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը որդի է ունեցել