Հանրահայտ ռոք խումբը կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին

16:19 • 15.06.15

U2 իռլանդական աշխարհահռչակ ռոք խմբի առաջնորդ Փոլ Դևիդ Հյուսոնը, որը հայտնի է Bono բեմական անվամբ, սատարել է Ադրբեջանի քաղբանտարկյալներին:



Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նա համերգով է հանդես եկել Մոնրեալում:

 

Կատարողը բեմից նշել է «վեց ընկերների անուններ, որոնք ճաղերի հետևում են, քանի որ ազատորեն արտահայտել են իրենց կարծիքը»:



Հետո նա թվարկել է Էմին Հուսեյնովի, Խադիջա Իսմայիլովայի, Անար Մամեդլիի, Լելյա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի անունները:



Այդ ընթացքում բեմում նշված անունների հսկայական լուսանկարն է հայտնվել:


«Սպորտը հանուն իրավունքների» կազմակերպության համակարգող Ռեբեկա Վինսենտը նշել է. «Մեզ խորապես հուզեց այն, ո ր Bono-ն հիշատակեց Ադրբեջանում ձերբակալված քաղաքական ակտիվիստներին: Նրա ելույթը հակադրվեց Բաքվում Լեդի Գագայի ելույթին: Դա խոսում է այն մասին, որ աշխարհը հասկանում է, թե ինչ է տեղի ունենում այդ երկրում և չի լռելու»։

Հանրահայտ ռոք խումբը կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին