Ֆրանսիական անսպառ հմայք. հրապարակվել են Բրիջիթ Բարդոյի` նախկինում անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)
Ամերիկյան The Huffinghton Post պարբերականը հրապարակել է նախկինում անհայտ մի ֆոտոշարք, որի գլխավոր հերոսուհին 20-րդ դարի ամենագեղեցիկ ու սեքսուալ դերասանուհիներից մեկն է` անզուգական Բրիջիթ Բարդոն:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ ֆոտոշարքի հեղինակը լոնդոնաբնակ Ռեյ Բելիսարիոն է,ով հեռավոր 1968թ. մի ամբողջ շաբաթ է անցկացրել Բարդոյի հետ`վերջինիս հետ փոքրիկ սիրախաղ սկսելով:
«Երանելի 1 շաբաթ հետս անցկացնելուց հետո նա համբուրեց ինձ, հրաժեշտ տվեց, ու ես այլևս երբեք նրան չտեսա: Դե ինչ, ես հասկացա, որ Բարդոյի համար ընդամենը հերթական սիրային արկած էի»,- վերհիշել է Բելիսարիոն:
Աղբյուրը նկատում է, որ ստորև ներկայացված բացառիկ լուսանկարները նորովի են բացահայտում ֆրանսիացի գեղեցկուհու անսահման հմայքն ու գրավչությունը:
Այժմ լուսանկարիչը որոշել է Բարդոյի մասնակցությամբ օրիգինալ կադրերը ցուցադրության հանել Լոնդոնի Դադիանի Բարձր արվեստների պատկերասրահում: Նշվում է, որ «Բրիջիթ Բարդո. 13 չտեսնված լուսանկար, Լոնդոն, 1968թ.» խորագրով ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 30-ը:

















