«Կինոտավր» կինոփառատոնում գլխավոր մրցանակին է արժանացել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը

11:55 • 15.06.15

Ռուսական «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի հաղթող է ճանաչվել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը, որը պատմությունների հավաքածու է տղամարդկանց և կանանց հարաբերությունների մասին, գրում է Интерфакс-ը։

 

Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը հանձնվել է Ալեքսեյ Ֆեդորչենկոյին՝ «Հեղափոխության հրեշտակները» ֆիլմի համար։

 

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Պոլինա Գրիշինան, ով կատարել է գլխավոր դերն Իվան Վիրիպաևի «Փրկություն» ֆիլմում։ Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը բաժին է հասել 4 դերասաններից բաղկացած թիմին։

 

Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակին արժանացել է Նիկոլյա Ռեբյուսը՝ Ելենա Խազանովայի «Պետրուշկայի համախտանիշը» ֆիլմի երաժշտության համար։

«Կինոտավր» կինոփառատոնում գլխավոր մրցանակին է արժանացել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը