Թբիլիսիի ճահճացած գազանանոցից սատկած կենդանի են հանել. աղետի հետևանքների վերացմանը մասնակցում են նաև կամավորներ

17:36 • 15.06.15

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախօրեին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները դեռ շարունակում են վերացնել ոչ միայն պատկան մարմինները, այլ նաև բազմաթիվ կամավորներ:

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը Թբիլիսիից, գազանանոցի տարածքում այսօր շարունակվող փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ սատկած կենդանի: Տարածքում գոյացած ճահիճը դեռ վերացնել չի հաջողվում և հավանականությունը, որ դեռ սատկած կենդանիներ կհայտնաբերվեն, փրկարարները մեծ են գնահատում:

 

Բազմաթիվ երիտասարդներ բահերով մասնակցում են աղետի գոտու մաքրման աշխատանքներին: Նրանց են միացել նաև հայ երիտասարդներ:
 

Տարբեր խմբեր էլ իրենց նախաձեռնությամբ զուգահեռ հաց, ջուր և այլ մթերքներ են բաժանում աշխատողներին և կամավորներին:


Մաքրման աշխատանքներն ընթանում են Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարիմանիայի անմիջական վերահսկողությամբ:

 

 


 

Թբիլիսիի ճահճացած գազանանոցից սատկած կենդանի են հանել. աղետի հետևանքների վերացմանը մասնակցում են նաև կամավորներ