Բեյոնսեին մեղադրում են գրագողության համար

11:22 • 16.06.15

Հայտնի երգչուհի Բեյոնսեին մեղադրում են գրագողության համար։ Դատարան է դիմել երգչուհու նախկին բեք-վոկալիստ Ահմադ Լեյնը, ով նախկինում աշխատել է մեկ այլ կատարողի հետ։

 

Հատկանշական է, որ այդ կատարողն աշխատել է Ջեյ Զիի՝ Բեյոնսեի ամուսնու հետ, գրում է rosbalt.ru-ն։

 

Լեյնը վստահեցնում է, որ հայտնի XO երգը հորինել է մեկ այլ արտիստ, իսկ Բեյոնսեն պարզապես յուրացրել է այն՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ջեյ Զին իր ամուսինն է։

 

Որպես փոխհատուցում հայցվորը պահանջում է 7 մլն դոլար։ Սակայն Բեյոնսեի փաստաբանը հայտնել է, որ մեղադրանքն անորոշ է, հետևաբար՝ դատարանը դժվար թե բավարարի այն։

Բեյոնսեին մեղադրում են գրագողության համար